«Խաղաղության կամուրջ». հրապարակվել են ՀՀ-Ադրբեջան քաղհասարակության ներկայացուցիչների միջև ընդունված համաձայնությունները
- Lilit

- 16 hours ago
- 1 min read

Հրապարակվել են Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների Բաքվում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերված և ընդունված համաձայնություններն ու որոշումները։
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների Բաքու կատարած այցի շրջանակում նոյեմբերի 21–22-ին տեղի են ունեցել երկօրյա հանդիպումներ։ Այս մասին հայտնել է Ազերբայջանի ՔՀԿ-ների ազգային ֆորումի ղեկավար, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամ Ռամիլ Իսկանդերլին։
Նա տեղեկացրել է, որ նախաձեռնությունը, որը սկսվել էր նախորդ ամիս Երևանում, այժմ պաշտոնապես կգործի «Խաղաղության կամուրջ» անվամբ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են խաղաղության գործընթացը, կողմերի միջև հարաբերությունների նորմալացումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության դերակատարությունը այդ գործընթացում ու հնարավոր համատեղ քայլերը։




















