Հիմա «Նոան» կառուցում է նոր ստադիոն, որով հայ ժողովուրդը կհպարտանա․ Սանդրո Պերկովիչ
- Lilit
- 12 hours ago
- 1 min read

Սանդրո Պերկովիչը «Ալաշկերտի» դեմ խաղից հետո անդրադարձել է հայկական ֆուտբոլի խնդիրներին։
«Մեր ակումբն այս տարի միակն է, որ դուրս է եկել եվրոպական խմբային փուլ։ Ում համար ենք խաղում՝ հայկական ֆուտբոլի՞, թե՞ ոչ։ Այո՝ հայկական ֆուտբոլի։ Եթե մենք կարողանանք միավորներ հավաքել, մեծ հնարավորություն կա, որ հաջորդ տարի Հայաստանի առաջնության երկրորդ տեղն ավարտած ակումբը կմեկնարկի Եվրոպայի լիգայից։
Ում համար ենք խաղում՝ հայկական ֆուտբոլի։ Այո։ Ի՞նչ ունեցանք այսօր։ Սա հարգա՞նք էր։ Չորս 11-մետրանոց, որից երեքը՝ բացարձակապես 11-մետրանոց չէին: Եվ ես անգամ չեմ խոսում առաջին խաղակեսի վերջին րոպեին մեր օգտին չնշանակված 11-մետրանոցի մասին, որ մրցավարը պարզապես չցանկացավ լսել։ Դրա մասին լռում եմ։ Խոսում եմ միայն մեր դեմ նշանակվածների մասին։ Դուք գիտեք իրավիճակը։
Մեր նախագահը կառուցում է նոր ստադիոն։ Ասեք, դուք այստեղից եք, վերջին անգամ ե՞րբ է Հայաստանում կառուցվել նոր ստադիոն։ Ոչ ոք չի հիշում, չէ՞։ Եվ հիմա երկիրը ունենալու է նոր, ժամանակակից, բարձրակարգ ստադիոն, որով յուրաքանչյուր հայ կհպարտանա։ Ու մի բան անհանգստացնում է․ ինչո՞ւ է թվում, որ ինչ-որ մեկն ամեն ինչ անում է, որպեսզի նման մարդը մի օր արթնանա ու ասի. «Ինձ սա ինչու՞ է պետք»։
Նա հաջողակ մարդ է, ունի ամեն ինչ՝ ընտանիք, բիզնես, կյանք։ Ի՞նչի համար է նրան պետք ֆուտբոլը, այսպիսի վերաբերմո՞ւնքի։ «Նոա»-ն ապրելու է։ Բայց այս իրավիճակը բերել է նրան, որ արդեն հինգ տարի Մ-21 հավաքականը չի կարողանում հաղթել. հինգ տարի։ Տաղանդ կա։ Լավ մարզիչներ կան։ Բայց առաջնությունը պետք է լինի մաքուր։ Ոչ ինձ համար, այլ` հայ երեխաների»,-ասել է նա։




















