top of page

Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան հարցեր, որոնք դեռ լուծված չեն. 2 հասարակություններում միմյանց նկատմամբ անվստահության դրսևորումները բարդ հարց է. Արարատ Միրզոյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 27
  • 1 min read

ree

Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան հարցեր, որոնք դեռ լուծված չեն, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Այստեղ պետք է նշեմ Բաքվում պահվող պատանդառված անձանց, գերիների ազատ արձակման հարցը,  անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանումը, և այլն»,- նշեց նա։

Միրզոյանի խոսքով՝ մեծ խոչընդոտ ու բարդ հարց է երկու հասարակություններում միմյանց նկատմամբ անվստահության  դրսևորումները։

«Բայց մենք, հավատալով Հայաստանի շուրջ խաղաղ, համագործակցային մթնոլորտի ձևավորմանը, քայլ առ քայլ հետամուտ ենք լինելու բոլոր հարցերի լուծմանը»,- ընդգծեց Միրզոյանը

1/2940
bottom of page