top of page

Մոսկովյան մարզի դպրոցներից մեկում հարձակման հետևանքով զոհվել է տաջիկստանցի 4-րդ դասարանցի. ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ

  • Writer: Lilit
    Lilit
  • 6 minutes ago
  • 1 min read
ree

Տաջիկստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաքային շրջանի Գորկի-2 գյուղի Ուսպենսկայա միջնակարգ դպրոցի չորրորդ դասարանի աշակերտ Կոբիլջոն Ալիևի նկատմամբ էթնիկ ատելության հողի վրա կատարված հարձակումը։ Հարձակումը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերի 16-ին դպրոցում։ Վերոնշյալ տաջիկ քաղաքացին մահացել է դեպքի վայրում։ Ողբերգության մասին ասված է Տաջիկստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Տաջիկստանի արտգործնախարարությունը խորին ցավակցություն է հայտնում անչափահաս տաջիկ քաղաքացու ընտանիքին և մերձավորներին։

Վերոնշյալ հանգամանքի կապակցությամբ Տաջիկստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան Ս. Գրիգորևը կանչվել է Տաջիկստանի ԱԳՆ և նրան է հանձնվել նոտա, որով պահանջվում է, որ Ռուսաստանը անհապաղ, օբյեկտիվ և անաչառ հետաքննություն անցկացնի այդ ողբերգական միջադեպի վերաբերյալ և բոլոր ներգրավվածներին օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկի։

Ռուսաստանի Դաշնությունում Տաջիկստանի Հանրապետության դեսպանությանը հանձնարարվել է մշտական ​​կապ պահպանել մահացածի ընտանիքի և ընկերների հետ և հետևել այդ հարցին»,- ասված է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի Գորկի-2 գյուղում դպրոցականը դանակով հարձակվել է աշակերտների վրա։

Դեպքը տեղի է ունեցել Ուսպենսկայա դպրոցում։ MSK1.RU-ն, հղում անելով տեղեկատվության և երիտասարդական քաղաքականության նախարարությանը, գրում է, որ մեկ աշակերտ զոհվել է, իսկ երեքը՝ վիրավորվել։ «112» թելեգրամյան ալիքի տվյալներով՝ վիրավորվել է երկու մարդ։

«Осторожно, Москва» թելեգրամյան ալիքն էլ հաղորդում է, որ 15-ամյա դպրոցականը դանակով հարձակվել է աշակերտի և անվտանգության աշխատակցի վրա։ Զոհվածը 11-ամյա չորրորդ դասարանի աշակերտ էր։

Հարձակվողն արդեն ձերբակալվել է։

1/3038
bottom of page