top of page

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read


Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների շրջանակներում համագործակցությունը, միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում համատեղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության իրավիճակը։

Նրանք նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։

bottom of page