top of page

ՔՊ նախընտրական ցուցակում չի լինի նաև Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 24, 2025
  • 1 min read

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը մերժել է նաև պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբոր՝ Նաիրի Սարգսյանի թեկնածությունը:

Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց պատգամավոր Սարգսյանը: ՔՊ վարչություն օրեր առաջ էլ չի հաստատել նաև Հայկ Սարգսյանի թեկնածությունը:

Նաիրի Սարգսյանը Փաշինյանի վաղեմի զինակիցներից է, կուսակցության հնաբնակներից, թե ինչու են որոշել, որ չլինի 2026-ի ցուցակում, թիմակիցները չեն հիմնավորել: Սարգսյան եղբայրները, որ 2007 թվականից Փաշինյանի հետ փողոցում են եղել, չեն հաշտվում թիմակիցների որոշման հետ, բողոքարկելու են վարչության որոշումը:

Նաիրի Սարգսյանը 2018 թվականից վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականն էր, երեք տարի է՝ կառավարությունում չէ:

1/3152
bottom of page