Բոլոր սուբյեկտները, որոնք ունեն մինչև 115 միլիոն դրամի շրջանառություն, ազատվելու են հարկերից. Հայկ Ֆարմանյանը պարզաբանել է
- 3 hours ago
- 1 min read

Ո՞ր կազմակերպություններ են համարվում փոքր բիզնեսի ներկայացուցիչներ. Հայկ Ֆարմանյանի պարզաբանմամբ՝ գործող օրենսդրության համաձայն՝ փոքր կամ միջին ներկայացուցիչները այն սուբյեկտներն են, որոնք տարեկան կտրվածքով ունեն մինչև 115 միլիոն դրամի շրջանառություն.
«Քանակապես այդ ոլորտի այդ սեգմենտը շուրջ 70 հազար սուբյեկտներ են։ Եթե հաշվենք յուրաքանչյուր կազմակերպություն 4 աշխատակից, 4 անգամ 70 հազար մարդ ընդգրկված են փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներում»։
Նա նշեց՝ բյուջեին վնաս հասցնելու խնդիր գոյություն չունի, հակառակը՝ առաջիկա տարիների ընթացքում օգուտներ կլինեն. «Սրանով լուծում ենք սոցիալական խնդիր. կա շուրջ 3500-3600 փակված ընկերություն՝ 2025 թվականից սկսած, երբ հարկերը կրկնապատկվեցին»։
Ֆարմանյանն ասաց՝ խտրականություն չի դրվելու, բոլոր սուբյեկտները, որոնք ունեն մինչև 115 միլիոնի շրջանառություն, ազատվելու են հարկերից. «Սա շատ լավ ծրագիր է, մարդիկ չեն արտագաղթելու, ունենալու են բիզնեսը զարգացնելու հնարավորություն»։




















