top of page

Ապրիլի տոնական և ոչ աշխատանքային օրերը

  • 4 hours ago
  • 1 min read

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով սահմանվում են ապրիլ ամսվա տոնական, հիշատակի և ոչ աշխատանքային օրերը։

Մայրության և գեղեցկության տոնը նշվում է ապրիլի 7-ին, այն աշխատանքային է, օրը՝ երեքշաբթի։

Ապրիլին մեկ ոչ աշխատանքային օր կա՝  ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Ապրիլի 24-ն այս տարի ուրբաթ է։

Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Այս տարի ապրիլի 25-ին է:



Իսկ եթե ապրիլի վերջին շաբաթ օրը համընկնում է Մայիսի 1-ի հետ, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օր։



Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին էլ նշվեց Սուրբ Զատիկը

1/3281
bottom of page