top of page

Թուրքիայի արդարադատության նախարարի այցը Ադրբեջան․ ի՞նչ ուղերձ է այն պարունակում տարածաշրջանի համար

  • 4 hours ago
  • 2 min read


Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան։ Այցի ընթացքում կողմերը քննարկել են նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցեր։ Գյուրլեքը, անդրադառնալով տարածաշրջանային ռազմավարական նախագծերին, ընդգծել է Ադրբեջանի կարևոր դերը և հայտարարել, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Բաքվին։



Այդ մասին ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Նրա գնահատմամբ՝ ներկայումս իրավական առումով միջանցք գոյություն չունի։




«Միջանցք, որպես այդպիսին, այս պահին գոյություն չունի։ Միջանցք նշանակում է, որ տվյալ տարածքում պետության երեք կառույցները՝ մաքսային, սահմանային և ֆիտոսանիտարական ծառայությունները, չեն կարող իրականացնել իրենց գործառույթները։ Փաստացի ճանապարհ, որը պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանի հետ, չկա, կամ եթե լինի այդպիսի կապ, միջանցքի կարգավիճակով, ապա այն թյուրքական աշխարհի համար հայկական սեպը հանելու ամենակարճ գործիքն է, քանի որ աշխարհագրորեն Հայաստանն է խոչընդոտում Մեծ Թուրանը կապող պետությունների միավորմանը։ Այն, որ Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են, որպեսզի այն դիտվի որպես միջանցք, ակնհայտ է։ Այդ տարածքի հետ որոշակի գործառույթ դրված է Միացյալ Նահանգների վրա, քանի որ TRIPP-ի ուղու բաժնետերը հանդիսանում են ԱՄՆ-ը, սա ևս ցուցիչ է»,- ասաց փորձագետը։



Նահապետյանը նաև ներկայացրեց իր գնահատականը TRIPP-ի հնարավոր ռազմական նշանակության վերաբերյալ։



«Այդ միջանցքը կոչվածը, իմ գնահատմամբ, առաջին հերթին ունի ռազմական նշանակություն, քանի որ հնարավոր կլինի, ըստ անհրաժեշտության, օրինակ՝ մի քանի միլիոն ահաբեկիչների, առանց Հայաստանի իշխանությունների և պատկան մարմինների ստուգման, Սիրիայից, Լիբիայից, Գազայից՝ Թուրքիայով ու Նախիջևանով տեղափոխել Ադրբեջան, իսկ Ադրբեջանից՝ Կասպից ծովով, օրինակ, Ղազախստան։ Ինչո՞ւ Ղազախստան, որովհետև ռուս-ղազախական ցամաքային սահմանը աշխարհում ամենաերկարն է՝ մի քանի հազար կիլոմետր, և պաշտպանված չէ, իսկ Մեծ Թուրանի առարկայական կառույցը թյուրքական պետությունների կազմակերպությունն է, որի հիմնադիր անդամներից է նաև Ղազախստանը։ Զենք-զինամթերքի, անձանց և ահաբեկիչների տեղափոխումը Ղազախստան պետք է իրականացվի Ադրբեջանով կամ Թուրքիայով, ու այդ ճանապարհի հիմնական խոչընդոտը Հայաստանն է և Մեղրիի համապատասխան հատվածը։ Եթե դա դիտվի որպես միջանցք, ապա ռազմական առումով թյուրքական պետությունների կազմակերպության հետ կդառնա մեկ ամբողջություն»,– ասաց Նահապետյանը։



Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրվող շարունակական աջակցության մասին հայտարարություններին, ինչպես նաև Հայաստան–Ադրբեջան բանակցային գործընթացին և Հայաստանի համար հնարավոր ռիսկերին ու հնարավորություններին, Հայկ Նահապետյանը նշեց, որ ռիսկերը պետք է գնահատել աշխարհաքաղաքական այն զարգացումներով, որոնք տեղի են ունենալու։

1/3467
bottom of page