ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. Հովակիմյան
- 1 hour ago
- 1 min read

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի ՀՀ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 259-Ա որոշումը, ըստ որի, 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն: Այս մասին գրել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
1. Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը` 64 պատգամավոր,
2. Ուժեղ Հայաստան դաշինք` 29 պատգամավոր,
3. Հայաստան դաշինք` 12 պատգամավոր




















