top of page

Լևոն Քոչարյանի՝ երկրից չբացակայելու խափանման միջոցը փոխվել է

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 12, 2024
  • 1 min read
ree

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ երկրից չբացակայելու խափանման միջոցը փոխվել է։

Դատարանը որոշել է կիրառել գրավ՝ 2 մլն դրամի չափով։Դատական նախորդ նիստում դատարանը մերժել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքի վերացման միջնորդությունը։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Լևոն Քոչարյանին հասարակական կարգը խախտելու համար ՆԳՆ ոստիկանները բերման էին ենթարկել, որի ժամանակ նա դիմադրություն էր ցուցադրել:

Նույն օրը Քոչարյանը ձերբակալվել էր, այնուհետև՝ կալանավորվել:

2023-ի հոկտեմբերի 18-ին քննիչը և դատախազը միջնորդել էին Լևոն Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Միջնորդությունը բավարարվել էր:

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, նոյեմբերի 6-ի ԿԸՀ արտահերթ նիստում ստանալով պատգամավորի կարգավիճակ, ազատ արձակվեց:

1/2949
bottom of page