Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը վայր է դնում ավագանու անդամի մանդատը
- Lilit

- Oct 28
- 1 min read

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը, որն այս պահին կալանքի տակ է, վայր է դրել ավագանու անդամի մանդատը։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Գյումրու համայնքապետարանից։
Հիշեցնենք, որ նա բերման է ենթարկվել և կալանավորվել Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցած քննչական գործողությունների օրը։
Նշենք, որ տեղեկություններ կան, որ առաջիկայում մանդատը վայր կդնի նաև Կոմունիստական կուսակցության խմբակցության ավագանու անդամ Սեդրակ Սահակյանը։
Ամենայն հավականությամբ ընդդիմությունը փորձում է նոր մարդկանց համալրել խմբակցությունը, որպեսզի առիթ չտա իշխանությանը Գյումրիում փորձել իրենց թեկնածուին քաղաքապետ ընտրել։
Նշենք, որ Գյումրիի քաղաքապետարանի գործով կալանավորվել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ինչպես նաև ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության երկու այլ անդամներ։ Գևորգ Ղուկասյանը նրանցից մեկն է։
Նկատենք, որ Գյումրիի ավագանիում ՔՊ–ն ունի 14 մանդատ, իսկ ընդդիմադիր մնացած ուժերը միասին՝ 19 մանդատ։ Եթե ավագանու առաջիկա նիստին ընդդիմադիրներից երեքը ներկա չլինեն եւ ՔՊ–ն ևս ներկա չլինի, քվորում չի ապահովվի։ Թերեւս դրանով է պայմանավորված, որ Գևորգ Ղուկասյանը մանդատը վայր է դրել, որ ավագանին ունենա նոր անդամ և քվորումի հարցը լուծվի։




















