top of page

Լևոն Արոնյանը հաղթել է Ամերիկայի գավաթի սուպերեզրափակչում

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 21, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում:

Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։

Շախմատիստը հաղթանակից հետո գրառում է արել ֆեյսբուքյան էջում։

«Շատ ուրախ եմ «American Cup 2024»-ում հաղթելու համար։ Հոգնած եմ, բայց շատ գոհ»,- գրել է Արոնյանը:

Նա շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին։

1/2948
bottom of page