top of page

Քենեդիի անվան օպերային թատրոնը կվերանվանվի Թրամփի կնոջ անունով

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 23
  • 1 min read

ree

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականներն առաջարկում են Վաշինգտոնում գտնվող Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնի մի մասը վերանվանել առաջին տիկին Մելանյա Թրամփի պատվին: Այս մասին գրել է  ԱՄՆ կոնգրեսական Մայք Սիմփսոնը X սոցիալական ցանցում։


«Քենեդի կենտրոնի օպերային թատրոնը Մելանյա Թրամփի անունով կոչելը հրաշալի միջոց է ճանաչելու առաջին տիկնոջ սերն արվեստի նկատմամբ», - գրել է Սիմփսոնը։


Հավելենք՝ Ջոն Ֆ. Քենեդիի անվան օպերային թատրոնը Վաշինգտոնի հայտնի Քենեդի կենտրոնի մի մասն է, որը բացվել է 1971 թվականին՝ ի հիշատակ Միացյալ Նահանգների 35-րդ նախագահի: Թատրոնը կարողանում է հյուրընկալել մոտ  2200 հանդիսատես: 


Նշենք նաև, որ 2025 թվականի փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն նշանակեց Քենեդիի կենտրոնի խորհրդի նախագահ:

1/2946
bottom of page