top of page

Հայտնի է՝ երբ կհուղարկավորվի Օզզի Օսբորնը

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 29
  • 1 min read

ree

 

Բրիտանացի ռոք երաժիշտ Օզզի Օսբորնի հուղարկավորությունը տեղի կունենա չորեքշաբթի նրա հայրենի Բիրմինգհեմ քաղաքում՝ ընտանիքի շրջապատում, երեքշաբթի հաղորդել է Mirror թերթը։

«Black Sabbath-ի աստղը կհուղարկավորվի չորեքշաբթի՝ հուլիսի 30-ին», - ասվում է հոդվածում։ Նշվում է, որ հուղարկավորությունը կլինի մասնավոր և կկատարվի ընտանեկան շրջանակում։

Իր հերթին, Բիրմինգհեմի իշխանությունները հայտնել են, որ հուղարկավորությունից առաջ տեղի կունենա սգո արարողություն, որի ընթացքում երաժշտի մարմինը՝ դագաղի մեջ, փողային նվագախմբի ուղեկցությամբ, դանդաղորեն կհասցվի այսպես կոչված Black Sabbath կամուրջ: Ակնկալվում է, որ մեծ թվով մարդիկ կգան հրաժեշտ տալու ծանր մետալի լեգենդին:

Օսբորնը Black Sabbath խմբի մենակատարն էր: Խումբը ստեղծվել էր Բիրմինգհեմում 1968 թվականին։ Այն դարձել է ամենահաջողակ մետալ խմբերից մեկը՝ ամբողջ աշխարհում վաճառելով ավելի քան 75 միլիոն ալբոմ։

1/3032
bottom of page