top of page

Փաշինյանը սեպտեմբերի 25-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Գլոբալ ատոմային ֆորումին

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 24
  • 1 min read

ree

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Գլոբալ ատոմային ֆորումին: Այս մասին հայտնում են Կրեմլից:

Ֆորումին կմասնակցեն նաև ՄԱԳԱՏԷ–ի տնօրեն Ռաֆայել Գրոսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլաինգը, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը և այլք, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին նվիրված Գլոբալ ատոմային ֆորումում Պուտինը ելույթը նախատեսված է սեպտեմբերի 25-ին։

1/2940
bottom of page