top of page

Սիրով ընդունել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին. Փաշինյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն առանցքային նշանակության քայլ է՝ խաղաղության ինստիտուցիոնալացման  և ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ընդլայնման  ճանապարհին»,- ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնեց, որ Ջեյ Դի Վենսին է ներկայացրել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև օրեր առաջ իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունների մանրամասները։ Փաշինյանը հավելեց, որ վերահաստատել է հանձնառությունը՝ աջակցելու ԱՄՆ կառավարության խաղաղության և խաղաղարար առաքելությանը, այդ թվում՝ Խաղաղության խորհրդի գործունեությանը։

«Ուզում եմ նշել նաև, որ ստացել և սիրով ընդունել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին»,- ասաց Փաշինյանը։

1/3154
bottom of page