«Հայաստանը չի ստորագրել փաստաթուղթը». Զախարովա
- Lilit

- Oct 9, 2024
- 1 min read

Հայաստանը մասնակցել է մշակմանը, սակայն հետո չի ստորագրել ԱՊՀ ԱԳՆԽ նիստում ընդունված «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին» հայտարարության նախագիծը. ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Թե ինչու է հայկական կողմը նման որոշում կայացրել, Զախարովան առաջարկել է տեղեկանալ հայ պաշտոնյաներից։




















