top of page

Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 22, 2024
  • 1 min read

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:


1/3151
bottom of page