Երկու ամսով կալանավորվել է փաստաբան Ռուբեն Մխիթարյանը
- Lilit

- Oct 23
- 1 min read

Քիչ առաջ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, ծանրամարտի լեգենդար մարզիչ` երջանկահիշատակ Աշոտ Մխիթարյանի որդի` փաստաբան Ռուբեն Մխիթարյանը: Այս մասին հայտնում է «Մեր ձևով» շարժումը։
Հիշեցնենք, որ 2 օր առաջ Գյումրիում բերման էր ենթարկվել Ռուբեն Մխիթարյանը։
«Բերման է ենթարկվել «Մեր ձեւով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը, որը որպես իրավապաշտպան փորձում էր հանդարտեցներ Գյումրու քաղաքապետարանում ստեղծված անթույլատրելի իրավիճակը»,-հայտնել էին «Մեր ձևով» շարժումից։




















