Ինչ եղանակ սպասել առաջիկայում
- Lilit

- 1 hour ago
- 1 min read

Հայաստանի Հանրապետության նոյեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 10-ի ցերեկը կլինի 18-20 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +10...+12 աստիճան։




















