Լիլիթ Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմում խաղալու է համաշխարհային աստղերի հետ
- Lilit

- 1 day ago
- 1 min read

Ինչպես արդեն հայտնել էինք, Լիլիթ Հովհաննիսյանը նկարահանվում է հոլիվուդյան ֆիլմում գլխավոր դերում, հրավերն անձամբ ստացել է հայտնի ամերիկացի պրոդյուսերից։ Ֆիլմը ստեղծվում է բացառապես ամերիկյան հանդիսատեսի համար, առանց որևէ հայկական մոտիվի:
Նկարահանումների մի մասը արդեն տեղի է ունեցել:
Ֆիլմի բյուջեն կազմում է 2,5 միլիոն դոլար, ֆիլմում Լիլիթը նկարահանվելու է համաշխարհային աստղերի հետ։ Լիլիթը հանդիսատեսին կներկայանա բոլորովին նոր՝ անսպասելի կերպարում։




















