Հայաստանի իշխանությունները հիբրիդային պատերազմ են մղում սեփական ժողովրդի դեմ. Մարուքյան
- Lilit

- 12 hours ago
- 1 min read

Հայաստանի իշխանությունները հիբրիդային պատերազմ են մղում սեփական ժողովրդի դեմ։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Տեւական ժամանակ է՝ ինձ կամ ընդդիմության այլ ներկայացուցիչների վրա արհեստական բանականության միջոցով տեսանյութեր են պատրաստվում, վստահ եմ, որ գործող իշխանությունն է անում, միլիոնավոր դրամներ է ծախսում, որ իր քաղաքական հակառակորդներին վարկաբեկի, խայտառակի, շարքից հանի։ Սա հենց հբիրդային պատերազմ է, որ իշխանությունն անում է ընդդիմության դեմ, կան ապացույցներ։ Վերջինը երեկ Նարեկ Կարապետյանի մասին ՔՊ–ի էջում տեղադրված տեսանյութն է, որից առավել ակնհայտ է դառնում, որ այս ամենն արվում է իշխանության ձեռամբ։ Սուտ ու կեղծիք են տարածում, սեփական ժողովրդին սուտ ասելը հանցագործություն է։ Ինչպես գիտեք, Հայաստանը դիմել է Եվրամիությանը՝ հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար գումար ստանալու համար։ Գործող իշխանությունը մինչեւ հիմա հարկանուների հաշվին, իսկ այժմ էլ ԵՄ–ի փողերով հիբրիդային պատերազմ է մղում սեփական ժողովրդի դեմ, մի բանի համար, որ վերընտրվի եւ շարունակի կատարել Ալիեւի ասածները»,– ասել է Մարուքյանը:




















