Եթե Նիկոլ Փաշինյանի կատարած հшնցանքները գումարում ենք իրար, ապա հանրագումարի պшտժաչափը, մասնագետներն էլ կգնահատեն, ցմшհ բшնտարկությունն է․ Նաիրի Սարգսյան
- Lilit

- 9 hours ago
- 1 min read

Առաջին անգամը չէ, որ Նիկոլ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը, այս մասին «Antifake»-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ խոսելով այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ սկսված իր պայքարում խախտել է Սահմանադրությունը։
«Եթե նրա կատարած հանցանքները գումարում ենք իրար, ապա հանրագումարի պատժաչափը, մասնագետներն էլ կգնահատեն, ցմահ բանտարկությունն է, նոր հանցանքի չկատարումը նրան չի ազատում հետագայում ցմահ բանտարկվելուց, նա քաջ գիտակցում է՝ ինչ է անում, դրա համար էլ ամուր կառչած է աթոռից, և ցանկացած ընդդիմադիր խոսք, ընդդիմադիր հարթակ բանտարկում է, սրանով նա իր ազատ կյանքն է երկարացնում»,-ասել է Նաիրի Սարգսյանը։




















