Նարեկ Սամսոնյանը հացադուլով տագնապի զանգ է խփում, ասում է` միաբանվե´ք. Վարազդատ Հարությունյան
- Lilit

- 6 hours ago
- 1 min read

Նարեկ Սամսոնյանը հացադուլով տագնապի զանգ է խփում, ասում է` միաբանվե´ք: Նա վճռական է տրամադրված, գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Լավ, մի՞թե հայրենիքն ու պետությունը պակաս կարևոր են քան միջանձնային, նեղ քաղաքական (հաճախ` ոչ էլ քաղաքական) շահերն ու տարաձայնությունները: Մի՞թե հայեր չենք բոլորս:
Մի՞թե դիտորդի պես պիտի նայեք, թե ինչպես են հալածում հայ եկեղեցականներին ու այլախոհներին (դա ձևակերպելով որպես ընտրություններին պատրաստվել): Դուք դեռ ազատ, անկախ ու թափանցիկ ընտրությունների հույս ունե՞ք:
Մի առանձին քաղաքական ուժ, որը խոստանում է միաբանել հայ ժողովրդին, սակայն պատրաստ չէ միաբանվել այլ հայերից կազմված ուրիշ ուժերի հետ, ինչպե՞ս է հանձնառում այդպիսի բարդ առաքելություն:
Չեմ կարող չասել` Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում բոլորից ազատ է, անվախ է, գաղափարական է, լայնմիտ է, մեծասիրտ է, նվիրական է, նախանձախնդիր է հայրենիքի հարցերում, պրագմատիկ է ու այդպես շարունակ: Էն մարդն էլ էնտեղից է զանգ խփում:
Մենք «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությամբ տարբեր քաղաքական հայացքներ ու պատկերացումներ ունենք, բայց դա մեզ չի խանգարել միաբանվել կարևորում:
Միություն՝ կարևոր բաներում, ազատություն՝ երկրորդական բաներում, սեր՝ ամեն ինչում»։




















