top of page

Իսրայելը Իրանի դեմ պшտերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հшրձակումը սկսի ԱՄՆ-ն, ուստի Թել-Ավիվի uադրանքի հնարավորությունը թվում է, թե նվազ է. Վարդան Ոսկանյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 8 hours ago
  • 1 min read

Տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն քննարկվում են Իրանին ԱՄՆ ռազմական հարվածների հնարավորությունը։ Ոչ ոք չի կարող կանխատեսել Թրամփի հնարավոր որոշումները, բայց երկու կարևոր հանգամանք ուշադրությունից կարծես, թե դուրս են մնում։ Այս մասին գրել է իրանագետ վարդան Ոսկանյանը։

«Նախ՝ ԱՄՆ նախագահն առայժմ չի հայտարարել, թե խաղաղ ցուցարարների շրջանում եղել են անվտանգության ուժերի կողմից սպանվածներ, իսկ իրանական կողմը քարոզչական տիրույթում փաստեր է հրապարակում առ այն, որ խաղաղ ցուցարարների մեջ ներթափանցել են նաև զինված անկարգություններ հրահրողներ, որոնց նկատմամբ էլ եղել է շատ կոշտ արձագանք։

Երկրորդը՝ երեկ Թեհրան էր ժամանել Օմանի արտաքին գործերի նախարարը, և բոլորին հայտնի է, որ Վաշինգտոն-Թեհրան միջնորդավորված պաշտոնական շփումները տեղի են ունենում հենց Օմանի միջոցով, ուստի չնայած մինչև օմանցի իր գործընկերոջ ժամանումը Իրանի ԱԳ նախարար Արաղչին հայտարարել էր, թե տեղյակ չէ Օմանի միջոցով ԱՄՆ-ից հնարավոր ուղերձի փոխանցման մասին, չի բացառվում, որ նման ուղերձ եղել է և զարգացումները կախված են նաև Վաշինգտոն-Թեհրան անուղղակի շփումներից։

Արևմտյան ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հարձակումը սկսի ԱՄՆ-ը, ուստի Թել-Ավիվի սադրանքի հնարավորությունը թվում է, թե նվազ է։ Որևէ մեկը չի կարող վստահաբար պնդել, թե իրադրությունն ինչպես կզարգանա, որովհետև նախագահ Թրամփն, ամենայն հավանականությամբ, դեռևս որևէ վերջնական որոշում չունի, մինչդեռ կողմերի միջև հռետորաբանական պատերազմը շարունակվում է»,-գրել է նա։

1/3089
bottom of page