top of page

Փաշինյանը ցույց է տալիս, որ բոլոր «օրինական ու ժողովրդավար» ճանապարհներով ցանկացած պաշտոն խլվելու է. Ռուբեն Մխիթարյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 8
  • 1 min read
ree

Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ընտրությանը մասնակցած 47.443 ընտրողից 30.246 ընտրող դեմ է քվեարկել ՔՊ-ին՝ յուր ճղճղան բռնապետիկով հանդերձ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ ՔՊ-ի հավաքած 17.188 ձայնից, եթե հանենք վարչական ռեսուրսի և տարատեսակ «հորդորներով» առաջնորդված ընտրողների մոտավոր թիվը, ապա առավել տխուր պատկեր կստացվի:

«Այսօր այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը Գյումրիում, իրականում նրան պետք է սեփական թիմում իր հեղինակությունը պահելու և Էջմիածնի ընտրություններում ընդդիմությանը ձայն տալ պատրաստվողներին ցույց տալու համար, որ, միևնույն է, բոլոր «օրինական ու ժողովրդավար» ճանապարհներով ցանկացած պաշտոն խլվելու ու դրվելու է նիկոլաստրուկների տակ:

Բանաձևը գործում է 2018 թվականի ապրիլից. կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»,- ընդգծել է Մխիթարյանը։

1/2939
bottom of page