Փոփոխություններ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի հետ կապված
- Lilit

- 3 hours ago
- 1 min read

Այսօր կառավարությունը հավանություն տվեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:
Օրենքի նախագծով առաջարկվում է՝
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին ատեստավորված համարել ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի։
ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած և համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներին ատեստավորված համարել ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով: Նշված վերջին երկու դեպքերում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից։
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքած զինծառայողների համար ևս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն (2 տարվա դեպքում՝ 1,5 մլն, իսկ 5 տարվա դեպքում՝ 5 մլն դրամ):
Փոփոխել պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը։




















