top of page

Պաշտոնական նամակով դիմել եմ Կայա Կալասին և Վասիլիս Մարագոսին՝ խնդրելով, որ Ադրբեջանում ԵՄ դեսպանն այցելի Բաքվում պահվող հայերին. Հայկ Մամիջանյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 19
  • 1 min read

ree

Հաշվի առնելով Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումը՝ այսօր պաշտոնական նամակով դիմել եմ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ խնդրելով, որ Ադրբեջանում ԵՄ դեսպանն այցելի Բաքվում պահվող մեր գերիներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանը

«Նամակում ներկայացրել եմ մեր հայրենակիցներին Բաքվի բանտում սպառնացող վտանգները, բեմականացված դատավարությունները և մարդասիրական տեսանկյունից այդօրինակ այցելությունների կարևորությունը»,- նշել է նա:

1/2940
bottom of page