top of page

Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն հանդիպել են, քննարկել՝ տարածաշրջանում տիրող իրավիճակը

  • Writer: Lilit
    Lilit
  • 7 hours ago
  • 1 min read
ree


Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի Ախ քարտուղարներ Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն. հայտնում է ՏԱՍՍ-ը։

Շոյգուն իր խոսքում նշել է, որ Կովկասում տիրող իրավիճակը մշտական ուշադրություն է պահանջում, իսկ Արմեն Գրիգորյանը նշել է, որ «պատրաստ է մանրամասներ հայտնել» տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։

«Վերջին իրադարձությունները տարածաշրջանում՝ Կովկասում, ընդհանուր առմամբ՝ Հարավային Կովկասում տարբեր զարգացումների վերաբերյալ ամեն ինչ պահանջում են մեր մշտական ​​ուշադրությունը և խորհրդակցությունները», – ասել է Շոյգուն։

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը։ Հանդիպման շրջանակներում Շոյգուն մի քանի առանձին երկկողմ հանդիպումներ կանցկացնի, այդ թվում նաև Ադրբեջանի գործընկերոջ հետ։

1/2937
bottom of page