top of page

Կարևորը՝ կարողացանք բանակցային փաստաթղթերը հանրայնացնելու խոստում կորզել. Սարգսյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ree

 Ընդամենը 3-4 օր առաջ շատ երկար հարցազրույց եմ տվել, հանգիստ, առանց ջղաձգումների պատասխանել եմ ինչպես Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի հարցերին, այնպես էլ՝ մեր հայրենակիցների շատ հարցերին, լրագրողների հետ զրույցում ասաց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահը նշեց, որ իրեն մի քանի օր ևս հարկավոր է, որպեսզի ծանոթանա արձագանքներին, նոր մյուս հարցերին էլ կպատասխանի՝ ինչպես միշտ։

Նա նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե սքան է անելու բոլոր ժամանակների բանակցային փաստաթղթերը և հրապարակելու է դրանք.«Կարևորը՝ կարողացանք կորզել խոստում՝ բանակցային փաստաթղթերը հանրայնացնելու։ Տեսնենք»։

1/2951
bottom of page