top of page

Հայ–ադրբեջանական ներկա հարաբերությունները՝ Բայրամովի գնահատմամբ

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 4
  • 1 min read

ree

Վիեննայում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 32-րդ նիստում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը վերջին շրջանում ապրում են հարաբերությունների ամենախաղաղ շրջանը։


Բայրամովի խոսքով՝ կողմերի փոխհարաբերությունները այժմ նշանավորվում են ավելի հանգիստ և կայուն իրավիճակով։ Նա մատնանշել է տարբեր մակարդակներում ձեռնարկվող քայլերը, որոնք միտված են խաղաղ գործընթացն առաջ մղելուն, ինչպես նաև ընդգծել է, որ Բաքուն բարի կամքի դրսևորումով վերացրել է Հայաստանի ուղղությամբ ապրանքների տարանցման սահմանափակումները։


Ադրբեջանի ԱԳ նախարարն ավելացրել է, որ երկու երկրների համար առաջ շարժվելու լավագույն ուղին շարունակում են մնալ ուղիղ բանակցությունները։

1/3040
bottom of page