top of page

«Փաստ». Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 9
  • 1 min read
ree

«Փաստ» թերթը գրում է. «Շատերն այն կարծիքին են, որ Նիկոլ Փաշինյանն սկսեց քայլել Գյումրուց և անցած կիրակի օրն իր իշխանավարումը փաստացի ավարտեց Գյումրիում՝ տոտալ ձախողման ենթարկվելով: Նման կարծիքների համար կան չափազանց ծանրակշիռ փաստեր:

Նախ՝ եթե Հովհաննավանքի կեղծ «


պատարագը» ավելի շատ մինիհանրահավաքի տպավորություն էր թողնում, ապա հաջորդ կիրակիներին նույնիսկ շատ փոքր հանրահավաքի համար համադրելի մարդաքանակ չէր ապահովվում, իսկ Գյումրիում ընդհանրապես ներկա էին միայն ուժային կառույցների ներկայացուցիչներ ու որոշ քպականներ: Արդյունքում այնպիսի տպավորություն էր, որ Յոթ վերք եկեղեցում անցկացրել են քպական ժողով: Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի «հակապատարագներն» արդեն ստացել են «քպատարագ» անունը: Ավելին, Շիրակի թեմի հոգևորականների բարձր, իրական հոգևորականին վայել պահվածքի, Հայ առաքելական եկեղեցուն նվիրվածության արդյունքում Նիկոլ Փաշինյանն ստիպված էր «արենդով» քահանաներ բերել, բռնությամբ բացել Եկեղեցու դուռն ու «հակապատարագն» անցկացնել առանց համապատասխան պարագաների:

Դրանից զատ, գյումրեցիները փողոցներում ցույց տվեցին իրենց իրական վերաբերմունքը քպականների, ինչպես նաև Վեհափառին, Եկեղեցուն դավաճանած «հոգևորականների» նկատմամբ, ինչից հետո հատկապես վերջիններս ստիպված էին արագորեն փախչել:

Դրան գումարած՝ Եկեղեցում դարձյալ մի քանի քաղաքացիների կողմից հնչեցվեցին Վեհափառ Հայրապետի ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի անունները: Ի դեպ, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում Հովհաննես Իշխանյանի՝ Կաթողիկոսի անունը հնչեցնելուց հետո մենք տեղեկացրել էինք, որ, մեր տեղեկություններով, սա ձնագնդի էֆեկտ է ունենալու, և առաջիկայում ընդդիմադիր ուժերն առավել կազմակերպված են նման ակցիաներ անելու: Եվ ահա, հերթականն արդեն Գյումրիում էր: Ի դեպ, մեր տեղեկություններով, Վեհափառի անունը հնչեցրած աղջիկը, որին իրավապահները դուրս բերեցին եկեղեցուց, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման Գյումրու կառույցի ներկայացուցիչ է:

1/3038
bottom of page