«Ի՞նչ չափանիշներով է ՀՀ իշխանությունն ընդդիմադիրներին անվանում «ռուսական ազդեցության գործակալներ». Զախարովա
- Lilit

- Dec 25, 2025
- 1 min read

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Մոսկվայի դիրքորոշման մասին լրագրողի հարցին՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում ընդդիմադիր գործիչների և հոգևորականների հետապնդումներն ուղեկցվում են Ռուսաստանի և ռուսական հետախուզական ծառայությունների հետ կապերի մեղադրանքներով։
«Ես հարց ունեմ` ի՞նչ չափանիշներով են նրանք նույնականացվում։ Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե պարզապես հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, ապա դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,– տարակուսել է Զախարովան




















