top of page

Իրանի շուրջ ստեղծված նոր լարվածությունը մտահոգիչ է. Հայաստանի հարավում ցանկացած անկայունություն կարող է վնաս հասցնել տարածաշրջանային փխրուն կայունությանն ու անվտանգությանը. պատգամավոր

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 3
  • 1 min read


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում Իրանում և Իրանի շուրջ ստեղծված նոր լարվածությունը:

«Նախ, Իրանը պարզապես հարևան չէ, երկիր է, որի հետ հայ ժողովուրդն ունի ջերմ, բարեկամական հարաբերություններ:

Երկրորդ, ՀՀ-ի հարավում ցանկացած անկայունություն կարող է վնաս հասցնել տարածաշրջանային փխրուն կայունությանն ու անվտանգությանը:

Անընդունելի է ցանկացած արտաքին միջամտություն, որը համերաշխության և ներքին խաղաղության փոխարեն կսրի իրավիճակն ու վտանգ կհասցնի բարեկամ երկրի ժողովրդի շահերին»,- ընդգծել է պատգամավորը։


1/3089
bottom of page