«Թեհրանի բարձրաստիճան պաշտոնյաները գլխատվել են». Keshet 12
- 2 hours ago
- 1 min read

Իսրայելական «Քեշեթ 12» լրատվականը հայտնում է, որ Թեհրանի բարձրաստիճան պաշտոնյաները գլխատվել են. Իսրայելը և ԱՄՆ-ն հարձակվել են Խամենեիի և Փեզեշքիանի նստավայրերի վրա. ենթադրվում է, որ Ալի Շամխանին սպանվել է։
««Առյուծի մռնչյուն» գործողությունն սկսվել է նպատակային սպանությունների դրամատիկ շարքով, որը նպատակ ուներ կաթվածահար անել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և այաթոլլաների ռեժիմի հրամանատարական և վերահսկողական շղթան։ Մեր ալիքի կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ Իսրայելը շատ հավանական է համարում, որ ՌՕՈՒ ինքնաթիռները հաջողությամբ գլխատել են Թեհրանի անվտանգության և կառավարական ուժերի ղեկավարությանը, այդ թվում՝ միջուկային ծրագրի և հետախուզության հիմնական դեմքերին»,- ասվում է հաղորդագրությունում։




















