Արաղչին հերքում է իսրայելական կողմին` Խամենեին ողջ է
- 2 hours ago
- 1 min read

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին NBC News-ին ասել է, որ «Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ողջ է, որքանով ես գիտեմ»։ Իսրայելի 12-րդ ալիքը նախկինում հաղորդել էր նրա հնարավոր մահվան մասին։ Դիվանագետի խոսքով՝ սպանվել է իրանցի 2 հրամանատար, սակայն բարձրաստիճան պաշտոնյաները ողջ են։
«Հենց որ ագրեսիան ավարտվի, Իրանը նույնպես կդադարեցնի «ինքնապաշտպանությունը»», - հավելել է Արաղչին։
Իսրայելական բանակն ավարտել է լայնածավալ հարվածը։




















