top of page

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին

  • 5 days ago
  • 1 min read


«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ 

Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ շուրջ 6 ամիս իրենք ամեն ինչ արել են, որ ընդդիմությունն այս ընտրություններին մասնակցի մեկ ճակատով, սակայն դա չի ստացվել։

«Արձանագրում ենք, որ դա չի ստացվել, յուրաքանչյուրը իր ճանապարհով է գնացել, և մենք Կարպիսի հետ որոշել ենք մեր ճանապարհով գնալ, որի նպատակը մեկն է՝ ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,- նշել է Մարուքյանը։

Լրագրող Կարպիս Փաշոյանը գրել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է լրագրողի և քաղաքական մեկնաբանի գործունեությունը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցելու համար։

1/3310
bottom of page