«Հոգեբանական դիմակայության հետ խնդիր ունենք». Նիկոլ Փաշինյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին
- 5 hours ago
- 1 min read

«Ես համոզմունք ունեմ, որ դա կապված է մեր կրթական համակարգի հետ՝ սկսած մանկապարտեզից»-ճեպազրույցի ժմանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնով հնչած դիտարկմանը, թե այս տարվա հունվարի 14-ին, փետրվարի 26-ին, ապրիլի 2-ին, ապրիլի 14-ին բանակում խաղաղ պայմաններում զոհեր են գրանցվել։
«Ես մի քանի անգամ նշված դեպքերից հետո աշխատանքային խոսակցություն եմ ունեցել ԿԳՄՍ նախարարի հետ, ասելով, որ մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մեր երեխաների հոգեբանական դիմակայունությանը։ Երբ ես դեպքերի մեջ փորձում եմ խորանալ, ես ուղղակի սարսափում եմ այն մտքից, թե ինչը կարող է հանգեցնել ինքնասպանություն գործելու որոշման։ Դա ուղղակի վկայում է, որ մենք հոգեբանական դիմակայունության հետ խնդիրներ ունենք։
Իհարկե, պատճառահետևանքային կապերը չեմ տեսել, որովհետև կարող է վիճակագրությունը այս մասին չխոսի։ Ես Անվտանգության խորհրդի վերջին նիստում հանձնարարական եմ տվել՝ դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը, այնքան դեպքեր, որոնք իրենք կարող են արդեն որպես տվյալ մշակելու հնարավորություն ստեղծել, և տեսնել, թե արդյոք կա՞ն ինչ-որ կրկնվող հատկանիշներ»,- նշել է Փաշինյանը։




















