Պոլսո հայոց պատրիարքը Ալեն Սիմոնյանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու և կառավարության միջև վերջին մեկ տարում ընթացող առճակատման առնչությամբ
- 4 hours ago
- 1 min read

Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքի հետ:
Պատրիարքարանից հաղորդում են, որ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ՀՀ ԱԺ խոսնակի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու և Հայաստանի կառավարության միջև վերջին մեկ տարում ընթացող առճակատման առնչությամբ։
Նա հույս է հայտնել, որ այս ապարդյուն առճակատումը կավարտվի մոտ ապագայում, և որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ կառավարության միջև կվերականգնվի հաշտությունն ու համերաշխությունը:




















