Փաշինյանն Անթալիա չի գնում, որ ընտրություններից առաջ բացասական ազդեցություն չլինի․ Գառնիկ Դանիելյան
- 5 days ago
- 1 min read

Այս պահին Էրդողանի հետ ջերմ ձեռքսեղմումները կարող են խնդիրներ ստեղծել ընտրական գործընթացներում քվեների առումով, դրա համար Անթալիա չի մեկնում, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով հարցին` ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք դիվանագիտական ֆորումին։
«Ենթադրում եմ՝ Փաշինյանի Թուրքիա մեկնելն այս փուլում բացասական ազդեցություն կունենա ընտրական պրոցեսների վրա, դրա համար էլ չի մեկնում, ուրիշ տեղեկություն չունեմ»,- նշեց նա:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու ապրիլի 17-19-ին Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին: Վարչապետի մամուլի խոսնակը չի պարզաբանել, թե ինչու Փաշինյանն այս անգամ չի մասնակցելու։




















