top of page

Թուրքիայում 411 մարդ է բերման ենթարկվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյnւններից հետո սոցցանցերում արված մեկնաբանությունների համար

  • 1 day ago
  • 1 min read



Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել 411 մարդու՝ Շանլըուրֆա և Քահրամանմարաշ նահանգների դպրոցներում տեղի ունեցած հրաձգության միջադեպերից հետո սոցցանցերում բացասական բովանդակություն տարածելու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության անվտանգության գլխավոր վարչությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրականացվող հետաքննությունների շրջանակներում բերման է ենթարկվել 411 մարդ, որոնք սոցցանցերում տարածել են հասարակությանը մոլորեցնող, սպառնալիքներ և բռնության գործողությունների կոչեր պարունակող մեկնաբանություններ։ Սահմանափակվել է հասանելիությունը 1 866 URL-հասցեների, փակվել է 111 Telegram-ալիք»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Քահրամանմարաշ քաղաքի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանի աշակերտի կողմից իրականացված հրաձգության հետևանքով 10 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել։ Ապրիլի 14-ին Շանլըուրֆա նահանգի վարժարաններից մեկում նախկին աշակերտի կողմից իրականացված հրաձգության հետևանքով16 մարդ վիրավորվել էր։ Երկոի դեպքում էլ հարակում գործած անձինք ինքնասպան են եղել:

1/3310
bottom of page