ՆԱՏՕ-ում մտահոգված են, որ Եվրոպան պատրաստ չէ Ռուսաստանի հետ երկարատև պատերազմի․ Guardian
- 6 hours ago
- 1 min read

ՆԱՏՕ-ի ռազմական փորձագետները մտահոգված են, որ եվրոպական երկրները պատրաստ չեն հնարավոր երկարատև ռազմական հակամարտության։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ այս հարցը քննարկվել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների և Եվրամիության պաշտոնյաների միջև՝ Եվրոպայում ռազմական համակարգման զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովի ընթացքում։
Փորձագետների գնահատմամբ՝ եվրոպական հինգ առանցքային երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Լեհաստանի զինված ուժերի պատրաստվածության ներկայիս մակարդակը բավարար չէ Ռուսաստանի հետ հնարավոր երկարատև ռազմական հակամարտության համար։
The Guardian-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի վերլուծաբանների մտահոգության պատճառներից են նաև Եվրոպայում աջ քաղաքական ուժերի ազդեցության աճը և եվրոպական ռազմական ուժերին ԱՄՆ-ի աջակցության ու ներգրավվածության նվազումը։




















