Հայտնի հեռուստահաղորդավարուհին Եգիպտոսում մահապատժի է դատապարտվել
- 2 hours ago
- 1 min read

Եգիպտոսի դատարանը նախկին հեռուստահաղորդավարուհի Սառա Խալիֆային և ևս 11 մեղադրյալի դատապարտել է բարձրագույն պատժաչափի՝ մահապատժի։ Masrawy պարբերականի փոխանցմամբ՝ նույն քրեական գործի շրջանակում 9 անձ դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ 7-ն արդարացվել են։ Դատավճիռը վերջնական չէ և ենթակա է բողոքարկման վերադաս ատյաններում՝ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում։
Հանցավոր խմբի բացահայտման մասին իրավապահները հայտնել էին դեռևս 2025 թվականի ապրիլին։ Քննության տվյալներով՝ Կահիրեի արևելյան թաղամասերից մեկում գտնվող բնակարանում հայտնաբերվել էր սինթետիկ թմրամիջոցների պատրաստման գաղտնի արտադրամաս։ Խուզարկությունների և հատուկ գործողությունների արդյունքում իրավապահ մարմինները հայտնաբերել և առգրավել էին առնվազն 750 կիլոգրամ արգելված նյութ։
Հանրությանը հայտնի դարձած Սառա Խալիֆան իր հեռուստատեսային գործունեությունը նախկինում ծավալել էր Սաուդյան Արաբիայում և Իրաքում, այնուհետև վարել հեղինակային նախագիծ Եգիպտոսում։ Բացի մեդիա ոլորտից, նա Կահիրեում հիմնել էր գեղեցկության սրահ, ինչպես նաև վարում էր սոցիալական ցանցերի էջեր, որոնց ընդհանուր լսարանը գերազանցում է 3 միլիոնը։




















