top of page

Թող ոչ մեկ իրեն սրբի տեղ չդնի. կյանքը հրաշք է. Ալեն Սիմոնյանն ու կինը բոլորին սեր են մաղթում

  • 3 hours ago
  • 1 min read

Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար, իմ կողքը լինելու և մեզ հետ մեր ուրախությունը կիսելու համար, հարսանիքից հետո գրել է Անվտանգության խորհրքի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

«Իսկ բոլոր չարախոսներին, չկամեցողներին և ուրիշների կյանքով ապրող չար ու նախանձ մարդկանց, ի սեր Աստծո, ցանկանում եմ, որ իրենք էլ իրենց սերը գտնեն ու երջանիկ լինեն: Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս իրենց, ի հեճուկս ժամանակի, խնդիրների, իմ սիրելիի հետ անցել եմ շատ դժվար բաների միջով ...



Կյանք է` ամեն բան լինում է. թող ոչ մեկ մեծ-մեծ չխոսի և իրեն սրբի տեղ չդնի: Ես սիրում եմ, ես սիրված եմ, և ես ու իմ կինը` Անելյան, բոլորիդ նույնն ենք ցանկանում:



Կյանքը հրաշք է»։

bottom of page