top of page

Երևանում երթևեկության խոշոր սահմանափակումներ կլինեն․ որ փողոցներն են փակ լինելու

1 hour ago
1 min read

Երևանում կանցկացվի «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթը․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի



Հոկտեմբերի 17-ին և 18-ին Երևանում կանցկացվի «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթը, որի կազմակերպման և անցկացման շրջանակում մայրաքաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։


Հոկտեմբերի 17-ին.


ժամը 7․00-ից մինչև 13․00-ն՝ Հրազդանի կիրճի 5 կմ հատվածում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարակից տարածքից։

ժամը 6․00-ից մինչև հոկտեմբերի 18-ի ժամը 21։00-ն՝ Զաքյան փողոցը՝ Խորենացի-Գրիգոր Լուսավորիչ հատվածում։

Հոկտեմբերի 18-ին.

ժամը 6․00-ից մինչև 8․40-ը երթևեկությունը կսահմանափակվի՝

Խորենացի փողոցում՝ Զաքյան փողոցից մինչև Իտալիայի փողոց,

Բեյրութի, Իտալիայի և Վազգեն Սարգսյան փողոցներում՝ ամբողջությամբ,

Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Մելիք-Ադամյան փողոց,

Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը՝ ամբողջությամբ։


Ժամը 6․00-ից մինչև 9․15-ը՝



Թումանյան փողոցը՝ Նալբանդյան փողոցից մինչև Աղասի Խանջյան փողոց հատվածում,

Սայաթ-Նովայի պողոտան՝ Նալբանդյան փողոցից մինչև Աղասի Խանջյան փողոց հատվածում,

Հանրապետության փողոցը՝ Աղասի Խանջյան փողոցից մինչև Վարդանանց փողոց հատվածում։


Ժամը 6․00-ից մինչև 9․45-ը՝


Նալբանդյան փողոցը՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Կորյունի փողոց / Սայաթ-Նովայի պողոտա,

Վարդանանց փողոցը՝ Հանրապետության փողոցից մինչև Ալեք Մանուկյան փողոց,

Ալեք Մանուկյան և Իսահակյան փողոցները՝ ամբողջությամբ։


Ժամը 6․00-ից մինչև 10․00-ն՝


Թամանյան փողոցը՝ ամբողջությամբ,

Մոսկովյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Սարյան փողոց։

մինչև 10․10-ը՝ Սարյան փողոցը՝ Մոսկովյան փողոցից մինչև Լեոյի փողոց։

մինչև 10․20-ը՝ Լեոյի փողոցն՝ ամբողջությամբ, Պարոնյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Հնդկաստանի փողոց։

մինչև 10․30-ը՝ Հնդկաստանի և Ձորափի փողոցներն՝ ամբողջությամբ։

մինչև 14․00-ն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Իտալիայի փողոց հատվածում։

մինչև 14․30-ը՝ Հրազդանի կիրճի և Նիկիտա Սիմոնյան փողոցները՝ ամբողջությամբ։


Ժամը 7․00-ից մինչև 14․30-ը՝


Հաղթանակի կամուրջը՝ մասնակի,

Արգիշտիի փողոցն՝ ամբողջությամբ,

Մաշտոցի պողոտան՝ Հաղթանակի կամրջից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց հատվածում։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, պահպանել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները։

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար։

1/3669
bottom of page