top of page

Yandex-ը Հայաստանում կրկին խափանումներով է աշխատում. «Ազատություն»

57 minutes ago
1 min read

Հայաստանցի օգտատերերը կրկին հայտնում են Yandex Go-ի աշխատանքի խափանումների մասին։ Հավելվածի մի շարք ծառայություններ ժամանակավորապես անհասանելի են կամ աշխատում են ընդհատումներով։


Yandex-ի ծառայությունների լայնածավալ խափանումները սկսվել էին անցած շաբաթ՝ Ռուսաստանում ընկերության տվյալների մշակման կենտրոններին ուկրաինական հարվածներից հետո։ Սասովոյի և Կալուգայի կենտրոնները վնասվել էին, իսկ Վլադիմիրում գտնվող կենտրոնն ամբողջությամբ դադարեցրել էր աշխատանքը։


Խնդիրները միայն Ռուսաստանում չէին․ Yandex Go-ի աշխատանքի խափանումներ էին գրանցվել նաև Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում։


Yandex Armenia-ի գործադիր տնօրենը «Ազատությանն» ասել էր, որ չի կարող հստակ ժամկետ նշել, թե ամբողջությամբ կվերականգնվեն ծառայությունները։ Արամ Մխիթարյանը, սակայն նշել էր, որ վերականգնման աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով։


«Հիմնական գործառույթներն արդեն իսկ վերականգնված են, այս պահին հասանելի չեն երկրորդական և երրորդական գործառույթները, դրանց մի մասը մեր ներքին կարիքների համար են: Այս պահին գնում են մեր ռեսուրսների տեղաբաշխումներ այլ տվյալների կենտրոններում, և շատ մոտ ժամանակում կլինեն հասանելի բոլորին», - ասել էր Մխիթարյանը:

1/3669
bottom of page