top of page

«Լավրովը սխալվում է»․ Անդրանիկ Քոչարյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 30, 2024
  • 1 min read
ree

«Սխալվում է պարոն Լավրովը»,- այս մասին «Առաջին լրատվականի»-ի եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ իշխանության քաղաքականությունը չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին։ «ՀՀ իշխանության քաղաքականությունը բավարարում է հայ ժողովրդի շահերին, հակառակ դեպքում՝ ՀՀ իշխանությունները իշխանություն չէին լինի ընդհանրապես»,- հավելել է ՔՊ-ական պատգամավորը։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությանը, որտեղ ասվում է, որ 102-րդ ռազմաբազան ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է, Քոչարյանը նշել է, որ իրական երաշխիքը ՀՀ ժողովուրդն է․ «Բազան լրացնում է մեր անվտանգային համակարգի որոշ սեգմենտ և դա շատ կարևոր է»։

1/2948
bottom of page