top of page

Նախագծի հիմքում չկա քարտեզ, որը երաշխավորի ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումը և իրավական ու անվտանգային նոր ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար. Սուրեն Սուրենյանց

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 12
  • 1 min read

ree

Հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները. նախագծի հիմքում չկա քարտեզ, որը երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Սա բացում է անորոշության և նոր տարածքային պահանջների դուռը, գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Հոդված 1 և 6 - փոխադարձ ճանաչման հռչակում, բայց սահմանազատումը թողնված ապագա բանակցություններին։ Այսինքն՝ «ճանաչումը» դառնում է պայմանական։ 

Հոդված 7 - արգելում է երրորդ կողմի ուժերի տեղակայումը սահմանի երկայնքով։ Սա միակողմանի սահմանափակում է Հայաստանի պաշտպանական հնարավորությունները, մինչդեռ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությունն արդեն ունի։ 

Հոդվածներ 8 և 9 - «անջատողականության» ու «ծայրահեղականության» ընդհանուր ձևակերպումները լեգիտիմացնում են Բաքվում ընթացող դատավարությունն Արցախի ղեկավարության դեմ և հնարավորություն են տալիս նոր պահանջներ ներկայացնելու Հայաստանին: 

Հոդված 15 - նախատեսում է միջազգային դատարաններից բոլոր հայցերի հետկանչ և ապագայում նոր գործեր չներկայացնելու պարտավորություն։ Հայաստանը զրկվում է իր իրավական պաշտպանությունից միջազգային հարթակներում։ 

Այս պայմանագիրը, առանց քարտեզի, հստակ սահմանների և անվտանգության երաշխիքների, խաղաղություն չի ապահովում, այլ իրավական ու անվտանգային նոր ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար»,- գրել է նա:

1/2942
bottom of page