top of page

Հայրենիքի ճակատագրով մտահոգ բոլոր հայրենակիցների փափագն է, որ Բաքվի բանտից վերադառնան հայրենիք. Սերժ Սարգսյանը Լևոն Մնացականյանի ծննդյան հոբելյանի առիթով հեռախոսազրույց է ունեցել նրա ընտանիքի անդամներ

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 14
  • 1 min read

ree

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան 60-ամյակի առիթով ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լևոն Մնացականյանի ընտանիքի անդամների հետ, մաղթել նրանց համբերություն և տոկունություն:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ինչպես իր, այնպես էլ Հայրենիքի ճակատագրով մտահոգ բոլոր հայրենակիցների փափագն է, որ իր բնօրրանում արցախահայության անվտանգ և խաղաղ ապրելու իրավունքի համար մեծագույն ջանք ներդրած մարտական ընկերը՝ Լևոն Մնացականյանը, Բաքվի բանտերում շինծու գործերով ապօրինաբար դատվող մեր մյուս հայորդիների հետ շուտափույթ վերադառնա Հայրենիք:

1/2940
bottom of page